Պուտինը Կրեմլում հանդիպել է Վուչիչի հետ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Մեծ պալատի Եկատերինյան դահլիճում հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը ։
Վուչիչը մայիսի 7-ին Մոսկվա էր ժամանել Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար՝ չնայած Եվրամիության սպառնալիքներին։ Նրա ճանապարհորդությունը կանխելու համար Բալթյան երկրները թույլ չտվեցին նրա ինքնաթիռին անցնել իրենց օդային տարածքով։
Ինչպես նշվում է, Ալեքսանդր Վուչիչը հույս է հայտնել հանդիպում ունենալ Վլադիմիր Պուտինի հետ Բելգրադում։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը գնահատում է, որ Սերբիայի նախագահն անձամբ մասնակցում է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի տարեդարձի տոնակատարություններին։
