Պուտինը հանդիպել է ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կարճ զրույց է ունեցել ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ավարտից հետո։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։
Մայիսի 9-ին ռեժիսորը մասնակցեց Կարմիր հրապարակում կայացած զինվորական շքերթին։ Նույն օրը նա հյուր դարձավ Ռուսաստանի նախագահի անունից Հաղթանակի օրվա պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։ Ընդունելության ավարտին Պուտինը և Սթոունը զրույց ունեցան, երբ Ռուսաստանի առաջնորդը ճանապարհում էր հյուրերին։ Զրույցի բովանդակությունը հայտնի չէ։
