Սերբիային ռուսական գազ մատակարարելու հարցը կենսական նշանակություն ունի․ Վուչիչ
Աշխարհ
Ռուսական էներգակիրների մատակարարումը Սերբիա բացառիկ նշանակություն ունի Բալկանյան հանրապետության համար։ Բելգրադը հույս ունի մատակարարումները պահպանել «լավ պայմաններով», - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Դուք գիտեք, որ մենք ունենք կենսականորեն կարևոր խնդիր։ Դա գազամատակարարման հարցն է։ Մինչև հիմա մենք ունեինք երկարաժամկետ պայմանագիր և շատ լավ պայմաններ։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ ձեզ դրա համար։ Եվ մենք հույս ունենք, որ մեզ համար հնարավոր կլինի պահպանել այդ պայմանները։ Եվ, եթե կարող եմ այդպես ասել, նույնիսկ բարելավել դրանք», - ընդգծեց Վուչիչը՝ Պուտինի հետ ռուսերեն շփվելով։
