Եվրոպական առաջնորդները Ռուսաստանին սպառնում են նոր պատժամիջոցներով
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերն ու Դոնալդ Տուսկը սպառնում են Ռուսաստանին նոր պատժամիջոցներով, եթե Մոսկվան չընդունի Կիևի հրադադարի պայմանները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով համատեղ հայտարարությանը։
«Միացյալ Նահանգների հետ միասին՝ մենք կոչ ենք անում Ռուսաստանին համաձայնել 30-օրյա լիարժեք և անվերապահ հրադադարի՝ արդար և կայուն խաղաղության շուրջ բանակցությունների համար տարածք ստեղծելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդները մտադիր են շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, մինչև նա չընդունի նախաձեռնությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում