Գերմանիայում հայտարարել են՝ նոր կառավարությունը ճիշտ ազդանշաններ է ուղարկում Ուկրաինայի վերաբերյալ
Աշխարհ
Մյունխենի անվտանգության համաժողովի նախկին նախագահ Քրիստոֆ Հոյսգենը գովաբանել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և նրա կառավարությանը Ուկրաինայի հակամարտության հարցում ընտրված ուղու համար։ Այս մասին գրում է Rheinische Post թերթը։
Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը «ճիշտ ազդանշաններ» է ուղարկում։ Հոյսգենն ասել է, որ համատեղ մոտեցումը «Ֆրանսիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի հետ սերտ համագործակցությամբ ճիշտ բան է»։
«Իրադարձությունների այս զարգացումը ցույց է տալիս Եվրոպայի ուժն ու միասնությունը»,-ասել է փորձագետը։
Հոյսգենը նաև հիշեցրել է, որ Մերցը խոստացել է գործընկերների հետ միասին Ուկրաինային մատակարարել հեռահար Taurus հրթիռներ, մինչդեռ նրա նախորդը՝ Օլաֆ Շոլցը, մերժել է այդ զենքի փոխանցումը Կիևին։
