Մակրոնը կոշտ հայտարարություն է արել Պուտինի մասին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «խաղաղության կողմնակից չէ», և նրանք, ովքեր այլ կերպ են մտածում, սխալվում են։ Նրա խոսքերը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ մամուլի ասուլիսից մեջբերում է Le Monde-ը։
«Նախագահ Պուտինը պատերազմի կողմնակից է, այլ ոչ թե խաղաղության, և նրանք, ովքեր կարծում էին, որ նա խաղաղություն է ուզում, սխալվում են», - ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նաև արտահայտել է իր ցանկությունը՝ Ուկրաինայում «կառուցել ամուր և երկարատև խաղաղություն»։ Նա դատապարտել է Ռուսաստանին ենթադրյալ «պատմական ռևիզիոնիզմի» համար։
