Հյուսիսային Կորեան հայտարարել է Ռուսաստանի հետ «հավերժական դաշինքի» մասին
Աշխարհ
Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը միշտ միասին կլինեն` որպես դաշնակիցներ։ Այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)՝ հղում անելով ԿԺԴՀ իշխանությունների կողմից Ռուսաստանին ուղղված շնորհավորանքներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
«Կորեացի ժողովուրդը կշարունակի անսասանորեն հավատարիմ մնալ ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ոգուն և պարտավորություններին և կցուցաբերի ամուր աջակցություն և օգնություն Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին՝ պետության ինքնիշխանության, անվտանգության շահերի և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում», - ասվում է շնորհավորական ուղերձում։
