Հնդկաստանի և Պակիստանի սահմանին էսկալացիայի հետևանքով՝ 5 մարդ է զոհվել
Աշխարհ
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին գտնվող Ջամմու քաղաքում էսկալացիայի հետևանքով` 5 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։
Ջամմուի սահմանապահ անվտանգության ուժերը բացատրել են, որ ժամը 21:00-ից (Երևանի ժամանակով՝ 19:30) Պակիստանը սկսել է կրակ բացել Ջամմուի հատվածում գտնվող դիրքերի վրա՝ առանց որևէ ակնհայտ պատճառի: Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են, որ արձագանքել են «համապատասխան ձևով» և վնասել են սահմանի երկայնքով գտնվող պակիստանյան դիրքերն ու ենթակառուցվածքները։
Մայիսի 10-ի գիշերը Պակիստանը սկսել է Հնդկաստանի դեմ «Բունյանում-Մարսուս» անվանումով ռազմական գործողություն՝ պնդելով, որ դա պատասխան է Նյու Դելիի վերջին հարվածներին։ Իսլամաբադը որպես թիրախներ՝ նշել է Հնդկաստանի ավիաբազաները և հրթիռային կայանները։ Սա երկու միջուկային տերությունների միջև տասնամյակների ընթացքում ամենամեծ էսկալացիան է։
