ԱՄՆ-ն իր օգնությունն է առաջարկել Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրի հետ զրույցում առաջարկել է ԱՄՆ օգնությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի հայտարարությանը։
«Ռուբիոն շարունակում է կոչ անել երկու կողմերին գտնել լարվածության թուլացման ուղիներ և առաջարկել է ԱՄՆ-ի օգնությունը կառուցողական բանակցություններ կազմակերպելու հարցում՝ ապագա հակամարտություններից խուսափելու համար», - ասել է Բրյուսը։
