Ֆիցոն «պատիվ է համարել» Մոսկվայում Հաղթանակի շքերթին իր մասնակցությունը
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերը մեծ պատիվ է համարել՝ չնայած ուղևորության կազմակերպման հետ կապված հնարավոր խոչընդոտներին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Ֆիցոն նշել է, որ կասկածներ չուներ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու անհրաժեշտության վերաբերյալ։
«Ես որևէ դիլեմայի առաջ չեմ կանգնել Հաղթանակի օրվա 80-ամյակը նշելու հրավեր ստանալուց հետո։ Դա ինձ համար պատիվ էր, և ես հաճույքով ընդունեցի այս հրավերը», - ասել է Ֆիցոն Պուտինի հետ զրույցում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում