Մենք չենք ցանկանում՝ միջուկային զենքի կիրառման շեմը խախտվի․ Պակիստան
Աշխարհ
Պակիստանի պլանավորման և զարգացման նախարար Ահսան Իքբալը Հնդկաստանի հետ նոր սրացումից հետո հույս է հայտնել, որ կողմերը էսկալացիայից կանցնեն երկխոսության և դիվանագիտության: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Մենք չենք ցանկանում, որ միջուկային զենքի կիրառման շեմը խախտվի», - ասել է նա տեղական լրատվամիջոցների հետ զրույցում:
Պաշտոնյայի խոսքով՝ Հնդկաստանի դեմ սկսված «Բունյան ում Մարսուս» լայնածավալ ռազմական գործողության շրջանակներում զինված ուժերը հարվածներ են հասցրել ռազմական օբյեկտներին, որոնք օգտագործվել են Պակիստանի վրա հարձակվելու համար: «Իսլամաբադը «հատուկ միջոցներ» է ձեռնարկել Հնդկաստանում քաղաքացիական թիրախների վրա հարձակումները բացառելու համար», պնդում է նա:
