G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել
Աշխարհ
Հնդկաստանը և Պակիստանը պետք է անցնեն դեէսկալացիայի և ուղիղ երկխոսություն սկսեն խաղաղ լուծման հասնելու համար, ասված է G7-ի («Մեծ յոթնյակ») երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ կայքում:
«Մենք խստորեն դատապարտում ենք ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը և առավելագույն զսպվածության կոչ ենք անում Հնդկաստանին և Պակիստանին։ Հետագա ռազմական էսկալացիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանի կայունության համար։ Մենք խորապես մտահոգված ենք երկու կողմերի խաղաղ բնակիչների անվտանգությամբ», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)