Տղամարդը մնում է տղամարդ․ Telegraph
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի հրամանատար ծովակալ Բեն Քին հրաժարական է տվել ենթակաների հետ իր հարաբերությունների հետաքննության ֆոնին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով ծովակալին մոտ կանգնած աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ ՊՆ-ն հետաքննություն է անցկացնում ծովակալի և նավատորմի աշխատակցուհիներից մեկի հարաբերությունների առնչությամբ։
Ինչպես նշում է պարբերականը, հրամանատարը մտադիր էր ամռանը հրաժարական տալ, սակայն ավելի վաղ է լքել իր պաշտոնը: Մեծ Բրիտանիայի ՊՆ ներկայացուցիչները պարբերականին հայտնել են՝ հետաքննությունը շարունակվում է և հրաժարվել են լրացուցիչ մեկնաբանություններ անել: Ինքը՝ ծովակալը, դեռ չի մեկնաբանել իրավիճակը։
