Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters
Աշխարհ
Հնդկաստանի Փենջաբ նահանգի Ամրիցար քաղաքում պայթյուններ են որոտացել, հաղորդում է Reuters-ը:
Sky News-ը գրում է, որ առնվազն տասը պայթյուն է որոտացել նաև Քաշմիրի Հնդկական հատվածում գտնվող Սրինագարի միջազգային օդանավակայանի մոտակայքում:
Հնդկաստանի բանակը հայտնել է երկրի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող 26 շրջաններում Պակիստանյան ԱԹՍ-ների հայտնաբերման մասին:
