Պակիստանը զորքեր է տեղափոխում սահման․ Հնդկաստան
Աշխարհ
Պակիստանը զորքեր է տեղափոխում սահման, ինչը «վկայում է հետագա էսկալացիայի նպատակով հարձակողական մտադրությունների մասին», հայտարարել Է Հնդկաստանի ՌՕՈՒ ավիաթևի հրամանատար Վիոմիկա Սինգհը: Նրա խոսքերն է մեջբերում The Times Of India-ն։
«Հնդկաստանի զինված ուժերը շարունակում են մնալ բարձր օպերատիվ պատրաստվածության վիճակում։ Բոլոր թշնամական գործողություններին համաչափ պատասխան է տրվել», - ասել է Սինգհը:
Հրամանատարի խոսքով՝ Նյու Դելին հավատարիմ է դեէսկալացիային։
