Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն
Աշխարհ
Հյուսիսային Կորեան առանց վարանելու ռազմական օգնություն կցուցաբերի Մոսկվային, եթե ԱՄՆ-ի կամ արևմտյան այլ երկրների «կամակատարները» հարձակվեն Ռուսաստանի վրա, հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
«Եթե ԱՄՆ-ի և Արևմուտքի կամակատարները չհրաժարվեն մեր եղբայրական պետության՝ Ռուսաստանի վրա ռազմական հարձակման մասին իրենց վտանգավոր մտքերից և կրկին հարձակում գործեն, ապա ես առանց վարանելու հրաման կտամ ԿԺԴՀ-ի զինված ուժերի կիրառման մասին՝ թշնամիների զինված հարձակումը հետ մղելու նպատակով», - ասել է պետության ղեկավարը։
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ դա կանի Կորեա-ռուսական պայմանագրի համաձայն:
