Թրամփը կոչով դիմել է Պուտինին և Զեենսկուն
Աշխարհ
Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է աշխատեն ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, գրում Է Lenta-ն։
«Ես երկու կողմերի համար էլ ուղերձ ունեմ՝ վերջ տվեք այս պատերազմին։ Մենք կորցնում ենք շաբաթական 5 հազար զինծառայող՝ և՛ ռուս, և՛ ուկրաինացի։ Վերջ տվեք այս հիմար պատերազմին», - ընդգծել է նա։
Թրամփի խոսքով՝ սա իր ուղերձն է երկու կողմերին։
