Թուրքիան պատրաստ է նպաստել Ուկրաինայում հրադադարի հաստատմանը․ Էրդողան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել Ուկրաինայում հրադադարի և կայուն խաղաղության ապահովմանը, ասվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի հայտարարության մեջ, որը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու պատմական շրջադարձային պահի հասնելու մասին։ Նրա խոսքով՝ այս հնարավորությունը պետք է գնահատել, Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ հրադադարի և կայուն խաղաղության հասնելու գործում, այդ թվում՝ Անկարան պատրաստ է ընդունել բանակցությունները», - ասվում է վարչակազմի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում