Հռոմի պապ Լևոն XIV–ն իր առաջին կիրակնօրյա քարոզում խաղաղության կոչ է արել Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում
Աշխարհ
Հռոմի պապ Լևոն XIV–ն իր առաջին կիրակնօրյա քարոզում կոչ է արել կարգավորել Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև առկա հակամարտությունները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Սուրբ Պետրոսի հրապարակում ունեցած իր ելույթում պապը հիշեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգության մասին, որը խլել է 60 միլիոն մարդու կյանք, և խաղաղության կոչ է արել այսօրվա քաղաքական գործիչներին։ «Ես կոչ եմ անում ձեզ անել անհրաժեշտ ամեն ինչ՝ Ուկրաինայում հնարավորինս արագ արդար և երկարատև խաղաղության հասնելու, բոլոր գերիների ազատ արձակման և երեխաների՝ իրենց ընտանիքներ վերադարձի համար», - ասել է նա։
Հռոմի պապը նաև կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակիչներին և ազատ արձակել բոլոր պատանդներին։ Նա հավելել է, որ ուրախ է լսել Հնդկաստանի և Պակիստանի միջև զինադադարի մասին և հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկու երկրների միջև հրադադարի շուրջ համաձայնագիր կկնքվի։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում