Ավարտվել Է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը
Աշխարհ
Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Բանակցությունները տեղի են ունեցել անուղղակի ձևաչափով, ինչպես հաղորդում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցություններն ավարտվել են մի քանի րոպե առաջ, իսկ հանդիպման մանրամասներն ու արդյունքների մասին չեն հաղորդվում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն իր հերթին X-ի իր էջում գրել է․ «Դժվար, բայց օգտակար բանակցություններ էին, որոնք թույլ են տալիս ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները և գտնել տարաձայնությունները լուծելու ողջամիտ և իրատեսական ուղիներ»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում