Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «դժվար, բայց օգտակար»
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մեկնաբանել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի ունեցած անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը: Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը բանակցությունների փուլը անվանել է «դժվար, բայց օգտակար»։
Կիրակի՝ մայիսի 11-ին, Մասկատում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը ՝ օմանական կողմի միջնորդությամբ։ Բանակցությունները վերսկսվեցին երկշաբաթյա ընդմիջումից հետո։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում համապատասխանաբար ապրիլի 12-ին և 26-ին, իսկ երկրորդը՝ Իտալիայի Հռոմ քաղաքում ՝ ապրիլի 19-ին։
Օմանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ կողմերը քննարկել են համաձայնագիր, որը ենթադրում է Իրանի կողմից միջուկային զենքի մշակումից լիակատար հրաժարում՝ պատժամիջոցների վերացման դիմաց, միաժամանակ պահպանելով Թեհրանի իրավունքը՝ զարգացնելու խաղաղ միջուկային էներգիան։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)