Թրամփն Ուկրաինային կոչ է արել անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին։
«Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց ցանկանում է հանդիպել մայիսի 15-ին Թուրքիայում՝ այս արյունալի կոտորածի հնարավոր դադարեցման շուրջ բանակցելու համար», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
«Ուկրաինան պետք է համաձայնվի դրան, և անմիջապես։ Առնվազն նրանք (ուկրաինացիները - նշում է ՏԱՍՍ-ը) կկարողանան որոշել, թե արդյոք հնարավոր է գործարք, իսկ եթե ոչ, ապա եվրոպական առաջնորդները և Միացյալ Նահանգները կիմանան ուժերի դասավորվածությունը եւ կկարողանան գործել համապատասխան ձեւով», - կարծում է ամերիկացի առաջնորդը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում