Զելենսկու գրասենյակը նշել է՝ ով պետք է լինի հրադադարի առաջնորդը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է առաջնորդի Ռուսաստանի հետ հնարավոր զինադադարի ապահովումը: Այս մասին նա հայտարարել է РБК-Украина-ին տված հարցազրույցում։
«Առաջնորդը պետք է լինի ԱՄՆ-ն, քանի որ Նահանգները իսկապես կարող են այդ ամենը վերահսկել իրենց արբանյակների օգնությամբ», - հայտարարել է Երմակը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը նաև նշել է, որ կարևոր է պարզել հրադադարի խախտման դեպքում գործողությունների մեխանիզմը: Նրա խոսքով, եթե այդպիսին չկա, ապա ապագայում դժվար կլինի որոշել, թե ով է խախտել հրադադարը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում