ԱՄՆ Տեխաս նահանգում արգելվել է ռուսներին անշարժ գույք գնել
Աշխարհ
ԱՄՆ Տեխաս նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթը մոտ ժամանակներս օրենք կստորագրի, որն արգելում է մի շարք «թշնամական երկրների» անձանց և ընկերություններին, այդ թվում՝ Ռուսաստանին և Չինաստանին, անշարժ գույք գնել նահանգի տարածքում: Այս մասին հայտնել է քաղաքական գործիչը X-ում։
«Մոտ ժամանակներս ես կստորագրեմ ԱՄՆ-ի ամենախիստ օրենքը, որն արգելում է թշնամական օտարերկրյա պետությունների քաղաքացիներին, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, հող գնել կամ հող ունենալ Տեխասում», - գրել է Էբոթը:
Այս պահին օրինագիծն ակնկալում է վերջնական ընթերցում Տեխաս նահանգի Լեգիսլատուրայում՝ նախքան նահանգապետին ստորագրելու հանձնելը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում