Ավստրալիայում նոր կառավարություն է ձևավորվել
Աշխարհ
Ավստրալիայի նոր կառավարությունը, որը ձևավորվել է 2025 թվականի մայիսի 3-ին կայացած համընդհանուր ընտրություններից հետո, երդվելու է մայիսի 13-ին։ Այս մասին լրագրողների առջև ելույթի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը, որի առաջնորդն է նա, ստանում է 92 տեղ երկրի դաշնային Ներկայացուցիչների պալատում։ Սա Ալբանեզին թույլ է տալիս կառավարություն ձևավորել իր խմբակցության անդամներից:
Վարչապետն ընդգծել է, որ «Խորհրդարանում երբևէ եղած ամենամեծ լեյբորիստական խմբակցությունը իր կուսակցությանը բացառիկ հնարավորություն է տալիս՝ երկիրը դեպի լավը փոխելու»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում