ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մայիսի 13-ին կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ նախապատրաստվելու մայիսի 14-15-ը կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մայիսի 13-ին կմեկնի Անկարա՝ մայիսի 14-15-ը Անթալիայում կայանալիք ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն ընդառաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում