Լեհաստանը կփակի Կրակովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը
Աշխարհ
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտարարել է, որ Վարշավան որոշել է փակել Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։
Նախարարի խոսքով՝ գլխավոր հյուպատոսությունը փակելու որոշումը կայացվել է «2024 թվականին՝ Վարշավայի Մարիվիլսկա փողոցում գտնվող առևտրի կենտրոնում ռուսական հատուկ ծառայությունների կողմից դիվերսիայի մասին ապացույցներ ստանալուց հետո»։
«Ես որոշել եմ հետ վերցնել իմ համաձայնությունը Կրակովում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության գործունեության վերաբերյալ», - կիսվել է Սիկորսկին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում