Գերմանիայում ակնկալում են, որ Ռուսաստանը Թուրքիայում բանակցություններից առաջ կհամաձայնի հրադադարին
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է քննարկի Ուկրաինայում հրադադարը՝ նախքան Թուրքիայում բանակցություններ սկսելը։ Նրա խոսքերը մեջբերում է Sky News-ը։
«Հստակ ասվում էր, որ սկզբնական փուլում հրադադար է լինելու: Ուկրաինան պատրաստ է դրան: Գերմանիան այժմ ակնկալում է, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարին, այնուհետև պատրաստ կլինի բանակցությունների»,- ասել է Վադեֆուլը:
Նա նաև ասել է, որ Ռուսաստանը «պետք է գործի», և եթե դա չանի, կլինեն «հետագա պատժամիջոցներ»:
Քաղաքական գործիչը հավելել է, որ ԱՄՆ-ը նույնպես պատրաստ է խստացնել սահմանափակումները։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում