Պաղեստինում հայտնել են՝ միայն ով կարող է «ստիպել» Իսրայելին դադարեցնել պատերազմը
Աշխարհ
Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն Շեյխը հայտարարել է, որ միայն ԱՄՆ-ն կարող է «ստիպել» Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում: Նման կարծիք է հայտնել քաղաքական գործիչը Al Arabiya հեռուստաալիքին։
Նա նաև հավելել է, որ «ՀԱՄԱՍ» շարժումը չի կարող բացառվել քաղաքական կյանքից: Հուսեյն Շեյխը նաև հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը «համարձակ գործողություններ» կձեռնարկի, որոնք կհանգեցնեն հակամարտության դադարեցմանը:
«ՀԱՄԱՍ-ը ժողովրդի մի մասն է, այն չի կարող դուրս մնալ քաղաքական կյանքից: ՀԱՄԱՍ-ը պետք է փոխի իր քաղաքականությունը, որպեսզի դառնա մեր քաղաքական համակարգի մի մասը», - ասել է Շեյխը՝ վստահեցնելով, որ Պաղեստինի իշխանությունները երկխոսություն են վարում շարժման հետ: «Այժմ պաղեստինյան պետության ստեղծման լավագույն ուղին Իսրայելի խաղաղ դիմադրությունն է, այլ ոչ թե զինված պայքարը», - հավելել է փոխնախագահը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում