Թրամփի հատուկ բանագնացը կմեկնի Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատելու ամերիկացու
Աշխարհ
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը մայիսի 12-ին կայցելի Իսրայել՝ հանդիպելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ կապված արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ իսրայելցի զինվոր և ԱՄՆ քաղաքացի Իդան Ալեքսանդրին ազատ արձակելու պատրաստակամության հետ: Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը։
Մայիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ 2023 թվականի հոկտեմբերից ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող Իդան Ալեքսանդրը տուն է վերադառնում։
Ըստ իսրայելական պարբերականի՝ Վիտկոֆը պետք է Թրամփի հետ մեկներ Սաուդյան Արաբիա, սակայն հետո Ալեքսանդրի ազատ արձակման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուն պես՝ որոշել է մեկնել Իսրայել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում