Բրազիլիայի նախագահի հատուկ օգնականը «նախատել է» ԵՄ-ին
Աշխարհ
ԵՄ երկրները չեն կարող ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այն ծավալով, որի մասին նրանք անընդհատ խոսում են, երբ սպառնում են Ռուսաստանին: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բրազիլիայի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական, երկրի ԱԳ նախկին նախարար Սելսու Ամորիմը։
«Եվրոպացիները տպավորություն են ստեղծում, որ անսահմանափակ աջակցություն կցուցաբերեն Ուկրաինային։ Բայց ես չեմ կարծում, որ դա իսկապես այդպես կլինի», - նշել Է դիվանագետը։
Ամորիմն ընդգծել է, որ անհնար է միանգամից հասնել Ուկրաինայի վերաբերյալ իդեալական պայմանագրի և կոչ է արել սկսել խաղաղ բանակցություններ՝ առաջին, նվազագույն փոխզիջման հասնելու նպատակով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում