Թրամփը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր հանդիպման մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կարևոր է անվանել մայիսի 15-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հնարավոր հանդիպումը՝ նշելով, որ հավատում է դրա արդյունքում դրական արդյունքների հասնելու հնարավորությանը։
«Հինգշաբթի օրը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կայանալիք հանդիպումը շատ կարևոր է, ես շատ եմ պնդել, որ այս հանդիպումը տեղի ունենա։ Կարծում եմ՝ այս հանդիպումից կարող են լավ բաներ դուրս գալ», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
