Մեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել․ The Times
Աշխարհ
Լոնդոնի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի տանը այսօր՝ մայիսի 12-ին, բռնկված հրդեհի հանգամանքների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է The Times-ը։
«Այս գիշեր հրդեհ է բռնկվել 2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ տանը։ Երկուշաբթի՝ մայիսի 12-ին, ժամը 1:35-ին, ոստիկանությանը ահազանգ է ստացվել… Լոնդոնի հյուսիսում գտնվող բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի մասին: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Հրդեհը վնասել է տան դուռը:
«Զոհեր չկան», - մեջբերում է թերթը։
Հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և դեպքի վայրը մնում է շրջափակված: Ոստիկանությունը չի հայտնել, թե ինչն է հրդեհի պատճառը կամ արդյոք միջադեպը դիտարկում են որպես հրկիզում:
Մեծ Բրիտանիայի վարչապետի առանձնատունը բազմիցս դժգոհության առիթ է դարձել մարդկանց շրջանում։ Օրինակ՝ անցյալ տարի երեք մարդ դատապարտվեց պալատի դիմաց պաղեստինամետ բողոքի ցույցերի համար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)