Էրդողանը Զելենսկուն ասել է, որ ուրախ կլինի հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուրախ կլինի Ուկրաինայում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին՝ Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների կապակցությամբ։
Էրդողանը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
«Էրդողանն ասել է, որ ուրախ կլինի խաղաղության բանակցությունների կապակցությամբ Թուրքիայում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին», - հաղորդել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։
