ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները վերսկսելու նախաձեռնությունները
Աշխարհ
ՄԱԿ-ը ոգևորությամբ ողջունեց Մոսկվայի առաջարկը՝ վերսկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները։ Կազմակերպությունը պատրաստ է աջակցել հնարավոր հրադադարի ուղղությամբ ցանկացած նշանակալի նախաձեռնության։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք դեռ փորձում ենք ավելի շատ մանրամասներ ստանալ այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, բայց կարող եմ ասել, որ մեզ անկասկած ոգևորում են Ուկրաինայում 30-օրյա հրադադարի և Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի միջև հնարավոր ուղղակի բանակցությունների խթանման վերջին նախաձեռնությունները», - ասել է պարոն Դյուժարիկը ՄԱԿ-ի YouTube ալիքով հեռարձակված ճեպազրույցի ժամանակ։
