Google-ը 10 տարվա ընթացքում առաջին անգամ թարմացրել է իր լոգոն
Աշխարհ
Ամերիկյան Google կորպորացիան 10 տարվա ընթացքում առաջին անգամ թարմացրել է իր լոգոն։ Այս մասին հայտնել է 9to5google հրատարակությունը։
Թարմացման շրջանակներում ընկերությունը G տառի վրա հստակ գունային հատվածները փոխարինեց գրադիենտով՝ պահպանելով նույն տառատեսակը։ Լոգոյի այս տարբերակն արդեն ցուցադրվում է iOS-ի Google հավելվածում։ Սակայն, Android-ի հավելվածում և բրաուզերում դեռևս ցուցադրում են լոգոյի հին տարբերակը։
Google-ը վերջին անգամ իր լոգոն թարմացրել է 2015 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այնուհետև կորպորացիան փոխել է տառատեսակը և փոքրատառ G-ն փոխարինել մեծատառով։

