Ոչ մի գործարք չի լինի առանց Պուտինի հավանության․ Ուիթքոֆ
Աշխարհ
Առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանության անհնար է հասնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ համաձայնության: Այս մասին Breitbart News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը:
«Ոչ մի գործարք չի լինի առանց նախագահ Պուտինի հավանության», - ասել է նա՝ հավելելով, որ պետք է խոսել «այս հակամարտության ցանկացած շահագրգիռ կողմերի հետ»:
Ուիթքոֆը նշել է, որ կապի մեջ է ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների, այլև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաների հետ:
