Զելենսկին ցանկանում է Ստամբուլում հանդիպել բացառապես Պուտինի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ստամբուլում բանակցությունների ժամանակ ցանկանում է հանդիպել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մերժելով Ռուսաստանի այլ ներկայացուցիչների հետ հանդիպումները։ Այս մասին հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, հայտնում է ուկրաինական Страна հրատարակությունը։
«Զելենսկին ոչ մեկի հետ չի հանդիպի Ստամբուլում` բացի Պուտինից, ասել է Զելենսկու խորհրդականը»,- ասվում է հրատարակության մեջ։
Ավելի վաղ քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարել էր, որ Կրեմլը կարող է մի շարք պայմաններ առաջադրել Ստամբուլում Պուտինի և Զելենսկու հանդիպման համար, որոնց թվում կարող է լինել ԱՄՆ-ի խոստումը կողմերի միջև երկխոսությունը կառուցողական ուղղություն բերելու համար։
