Զելենսկու գրասենյակի ղեկավարը կոչ է արել ընդառաջ չգնալ Ռուսաստանին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը կոչ է արել ընդառաջ չգնալ Ռուսաստանին և թույլ չտալ նրան մասնակցել ֆուտբոլային առաջնություններին: Նրա խոսքերը մեջբերում է Интерфакс-Украина-ն։
Այս մասին Երմակը հայտարարել է Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարության և Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ, որի ընթացքում համակարգվել են գործողությունները «Ռուսաստանի հավաքականին 2026 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցել թույլ չտալու համար»:
«Ռուսաստանը դեռևս քաղաքական կամք չի դրսևորում հրադադարի ռեժիմի և պատերազմի ավարտի վերաբերյալ։ Այդ պատճառով մեծ սխալ կլիներ ասել, որ պետք է Ռուսաստանին ընդառաջել եւ թույլ տալ ֆուտբոլային առաջնություններին», - հայտարարել է նա։
