Մահացած երեխաներից տիկնիկներ պատրաստած պատմաբանը հոգեբուժական կլինիկա կուղարկվի
Աշխարհ
Պատմաբան Անատոլի Մոսկվինը, ով մահացած երեխաներից տիկնիկներ էր պատրաստել, հոգեբուժական կլինիկայում կմնա պարտադիր բուժման՝ մինչև 2025 թվականի նոյեմբերը։ Այս մասին հայտնում է Ura.ru-ն։
Դատական նիստը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսի 7-ին։ Բուժհաստատության գլխավոր բժշկի պահանջով՝ դատարանը որոշել է երկարացնել Մոսկվինի պարտադիր բուժումը հոգեբուժական կլինիկայում։ Նա հիվանդանոցում կմնա մինչև 2025 թվականի նոյեմբերի 7-ը։
Նրան հարկադիր թերապիայի ենթարկելու որոշումը կայացվել է 2011 թվականին, երբ փորձաքննությունը նրան անմեղսունակ է ճանաչել։
Անատոլի Մոսկվինին ձերբակալել են մահացածների մարմինները պղծելու հոդվածով։ Նրա բնակարանում հայտնաբերվել է մանկական 24 մումիֆիկացված դի։ Տղամարդը մահացած երեխաներից տիկնիկներ է պատրաստել։ Նա հոգեկան վիճակի պատրվակով՝ կարողացել է խուսափել բանտարկությունից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)