Ֆիլիպիններում ժայթքել է Կանլաոն հրաբուխը
Աշխարհ
Ֆիլիպինների Նեգրոս կղզում գրանցվել է երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկի՝ Կանլաոնի ժայթքումը։ Այս մասին հայտնել են Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի մասնագետները։
Ինստիտուտի տվյալներով՝ մոխրի սյունը հասել է մոտ 4,5 կմ բարձրության։ Ինչպես նշել են փորձագետները, ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 02:55-ին (երկուշաբթի՝ Երևանի ժամանակով՝ 22:55-ին) և տևել մոտ հինգ րոպե: Արդյունքում՝ հրաբխի խառնարանի վրա ձևավորվել է հզոր մոխրագույն ամպ: Դրա հետ կապված՝ քաղաքացիական ավիացիայի իշխանությունները առաջարկություններ են ստացել օդաչուներին նախազգուշացնելու գագաթին մոտ թռչելու վտանգի մասին, քանի որ հրաբխային մոխիրը կարող է վտանգ ներկայացնել ինքնաթիռի շարժիչների շահագործման համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում