Պաղեստինը նշել է Իսրայելի հետ պատերազմից հետո վերականգնման ժամկետները
Աշխարհ
Իսրայելի հետ պատերազմից հետո Պաղեստինից 15 տարի կպահանջվի նորմալ կյանքի վերադառնալու համար։ Այս կարծիքը կիսել է Պաղեստինի ազգային էկոնոմիկայի նախարար Մուհամմեդ ալ-Ամուրը, հաղորդում է Իրաքի լրատվական գործակալությունը։
«Պատերազմի ավարտից հետո մեզանից 15 տարի կպահանջվի նորմալ կյանքի վերադառնալու համար», - ընդգծել է ալ-Ամուրը:
Նա նշել է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ պաղեստինցիները տոկունություն են ցուցաբերում։ Նախարարի խոսքով՝ Պաղեստինի ժողովուրդը չի պարտվի, որքան էլ տևի «օկուպացիան»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)