Ճապոնիայի համալսարանի տարածքում չպայթած զինամթերք են հայտնաբերել
Աշխարհ
Ճապոնիայի Հիրոսիմայի համալսարանի կամպուսում կասկածելի չպայթած ռումբ է հայտնաբերվել։ Այս մասին գրում է Kyodo լրատվական գործակալությունը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ մոտավորապես 90 սանտիմետր երկարությամբ և մոտ 25 սանտիմետր տրամագծով առարկա է հայտնաբերվել մոտավորապես ժամը 10:20-ին (Երևանի ժամանակով՝ 05:20-ին)՝ համալսարանի տարածքում գտնվող շենքերից մեկի քանդման վայրում:
«Դեպքի վայր են հրավիրվել ինքնապաշտպանության ուժերի մասնագետները։ Տարածքը շրջափակված է»,- պարզաբանել է գործակալությունը։ Համալսարանում դասերը չեղյալ են հայտարարվել։
Այս տարվա մարտի վերջին արտակարգ ծառայությունները Կալինինգրադի մարզում հայտնաբերել և վնասազերծել են արկեր և ական։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում