Երկու երկրներ ողջունել են Պուտինի առաջարկը
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ողջունել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ մայիսի 15-ին Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով առաջնորդների համատեղ հայտարարությունը։
Հայտարարության համաձայն՝ Չինաստանի և Բրազիլիայի ղեկավարները ողջունել են Ուկրաինայի ներկայացուցիչների հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի առաջարկը:
Համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Բրազիլիան և ՉԺՀ-ն կարևոր են համարում ուկրաինական հակամարտության քաղաքական լուծում գտնելը: Այն պետք է հանգեցնի արդար և հարատև խաղաղության, որը պարտադիր կլինի երկու կողմերի համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում