Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կշարունակեն բանակցությունները դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ
Աշխարհ
Ռուսաստանում՝ ԱՄՆ-ի և ԱՄՆ-ում՝ Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլ է նախատեսված, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա զերծ է մնացել բանակցությունների կոնկրետ ժամկետը նշելուց՝ ասելով, որ դա կախված է նրանից, թե ինչպես կիրականացվեն մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Կախված նրանից, թե ինչպես կիրագործվեն ամերիկացիների հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք կորոշենք, թե երբ է լավագույն ժամկետը՝ բանակցությունների այս նոր փուլն անցկացնելու համար»,- ասել է Ռյաբկովը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին