Իսրայելի բանակը կոչ է արել տարհանել Եմենի երեք նավահանգիստները
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել տարհանել Եմենի երեք նավահանգիստները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է Ռաս Իսա, Հոդեյդա և Սալիֆ նավահանգիստներին։ Զինվորականների տվյալներով՝ այս նավահանգիստներն օգտագործվում են հութիների խմբավորման կողմից։
Մայիսի 11-ին իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Եմենի երեք նավահանգիստների վրա, որոնք վերահսկվում են շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժման կողմից։ Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ինքնաթիռները հարվածներ են հասցրել Ալ Հոդեյդա նահանգի Հոդեյդա, Ռաս Իսա եւ Սալիֆ նավահանգիստներին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում