Սպիտակ տունը բացահայտել է` ինչ է քննարկել Թրամփը Թուրքիայի, Սիրիայի և Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան քննարկել են Ուկրաինայում և Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին սոցցանցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
Չորս պետությունների ղեկավարների միջև առցանց բանակցությունները կայացել են մայիսի 14-ին: Նրա խոսքով՝ Թրամփը, Սաուդյան Արքայազնի հրավերով, հանդիպել է Սիրիայի ղեկավարի հետ, իսկ ավելի ուշ Էրդողանը միացել է նրանց հեռախոսազրույցին։
«Մենք քննարկել ենք պատերազմն Ուկրաինայում և Գազայում», - Քերոլայն Լևիտը կիսվել է այս քառակողմ զրույցի մանրամասներով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում