ՌԴ-ի «ապագան» կախված է մայիսի 15-ին Ստամբուլի բանկացություններից․ Bild
Աշխարհ
Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կազդեն էներգետիկ և բանկային հատվածների, ինչպես նաև նավագնացության վրա, առաջին հերթին՝ նավթային լցանավերի, որոնք Բրյուսելը կապում է ռուսական ստվերային նավատորմի հետ, հայտնում է Bild-ը:
Թերթը նշում է, որ սահմանափակող միջոցների խստացման որոշումը կախված կլինի մայիսի 15-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը։ Կրեմլը խոստացել է հայտարարել պատվիրակության կազմը, «հենց որ նախագահը դա անհրաժեշտ համարի»։
Bild-ի տվյալներով ՝ լուրջ խստացման դեպքում ԵՄ-ն կարող է ամբողջությամբ հրաժարվել ՌԴ-ի գազից և նվազեցնել ռուսական նավթի գները։ Քննարկվում է նաև ատոմային էլեկտրակայանների համար ուրանի ներմուծման սահմանափակումը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում