Լեհ զինվորների ներկայություն ուկրաինական հողում չի լինի․ Լեհաստանի ԱԳ նախարար
Աշխարհ
Լեհաստանը չի ուղարկի իր ստորաբաժանումներն Ուկրաինա, նույնիսկ եթե արևմտյան երկրները սկսեն իրենց զորքերը երկրի տարածքում տեղակայելու գործողությունը: Այս մասին հայտարարել Է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Onet-ին տված հարցազրոիյցում։
«Մեր մասնակցությունը այդ գործողությանը, եթե այն կայանա, չի ներառի լեհ զինվորների ներկայությունը ուկրաինական հողում», - նշել է նա:
Այսպես է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հայտարարությունը Ուկրաինայի տարածքում Լեհաստանի զորքերի հնարավոր տեղակայման մասին:
