Ֆրանսիայի արտգործնախարարը ցանկություն է հայտնել «բռնել Ռուսաստանի կոկորդից»
Աշխարհ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Փարիզը մտադիր է ԱՄՆ-ի հետ քննարկել նոր պատժամիջոցների ներդրումը, որպեսզի «բռնեն Ռուսաստանի կոկորդից»։ Նրա խոսքերը մեջբերում է Le Figaro-ն։
Նա ասել է, որ մայիսի 15-ին Թուրքիայում կհանդիպի ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմի հետ, որը մշակել է հակառուսական պատժամիջոցների փաթեթ՝ ներառյալ նավթի տուրքերը։
Բարրոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է «պատրաստվեն կործանարար պատժամիջոցների», որպեսզի կանգնեցնեն Ռուսաստանին Ուկրաինայում։
«Ռուսաստանը գտել է Եվրոպայի և ԱՄՆ-ի շրջափակումը շրջանցելու ուղիները, ուստի ծորակը պետք է փակել այնպես, որ Ռուսաստանի կոկորդից բռնեն»,- ասել է նա։
